Լեհաստանում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07։00-ից, ընտրելու իրավունք ունի ավելի քան 30 մլն մարդ։ Նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուներն են Լեհաստանի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և երկրում խոշորագույն ընդդիմադիր կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան՝ նրանք մայիսի 10-ի ընտրություններում ստացել էին ամենաշատ ձայները՝ Անջեյ Դուդան առաջինն էր, Բրոնիսլավ Կոմորովսկին՝ երկրորդը: