ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայոց ցեղասպանությունը՝ որպես ուժի բալլադ

Հայոց ցեղասպանությունը՝ որպես ուժի բալլադ
24.05.2015 | 14:03

«Եվրատեսիլի» մրցույթից դեռևս ամիսներ առաջ Հայաստանը ներկայացնող «Մի ժխտիր» երգը հասցրել է տարաձայնությունների մեջտեղում հայտնվել, գրում է Foreign Policy կայքը՝ ներկայացնելով, թե ինչպես է Հարավային Կովկասի բարդ քաղաքականությունը հայտնվում գլամուրային «Եվրատեսիլի» մրցույթում:
Հայաստանի թիմը պնդում էր, որ իրենք մտադրություն չունեն քաղաքականություն մտցնել մրցույթում, երգը ընտանիքի, հարաբերությունների և սիրո մասին է: Բայց հաշվի առնելով, որ երգը ներկայացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, կազմակերպիչները թերահավատորեն են վերաբերել նրանց: Կայքը նշում է, որ թերահավատությանը նպաստում էին երգի խոսքերը և տեսահոլովակը: Մրցույթից հեռացվելու վտանգը հաշվի առնելով՝ Հայաստանի թիմը համաձայնել է փոխել երգի վերնագիրը՝ դարձնելով «Առերեսվիր ստվերի հետ»: Կայքը հավելում է, որ Թուրքիան, որը կարող էր աղմուկ բարձրացնել, չի մասնակցում «Եվրատեսիլին» 2013-ից: Հարավային Կովկասի երկրները ուշ են միացել վեց տասնամյակ անցկացվող «Եվրատեսիլ» երգի մրցույթին: «Եվրատեսիլի» բեմի վրա այս երկրները անկանխատեսելիության տարր են բերել ապաքաղաքական համարվող մրցույթում, որը եվրոպական երկրները երգի միջոցով միավորելու նպատակ ունի: Այս երկրների համար «Եվրատեսիլին» մասնակցությունը առանձնահատուկ կարևոր է՝ իբրև Արևմուտքի առջև ներկայանալու հնարավորություն: Կայքը հիշեցնում է, որ երբ Ադրբեջանը հաղթեց և ստացավ մրցույթը հյուրընկալելու իրավունքը 2011-ին, ծախսեց 721 միլիոն դոլար «Եվրատեսիլի» անցկացման վրա՝ ներառյալ մրցույթի համար կառուցված 277 միլիոն դոլար արժեցած համերգասրահը:
Հեղինակը նշում է, որ տարածաշրջանը հարուստ է քաղաքական լարվածություններով, ազգամիջյան թշնամանքով ու սառած հակամարտություններով: Կովկասի երկրները «Եվրատեսիլում» իրենց հատկացված ժամանակն օգտագործում են ավելի շատ ոչ թե հաղթանակի, այլ իրենց ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար:
Foreign Policy-ն հիշեցնում է 2009-ին կիսաեզրափակիչում Հայաստանի ելույթից առաջ հեռարձակվող տեսանյութում հայտնված «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի պատկերը եզրափակիչի համար հանվել էր, սակայն, Սիրուշոն՝ ներկայացնելով Հայաստանից ստացված քվեարկության արդյունքները, հուշարձանի նկարով թղթապանակ էր պահել: Նույն տարում Եվրոպական հեռարձակողների միությունը տուգանել էր Ադրբեջանի ազգային հեռարձակող Ictimai Television-ին Հայաստանին ուղղված ձայները թաքցնելու համար, իսկ ադրբեջանցիները, որ քվեարկել էին Հայաստանի համար, հարցաքննվել էին ազգային անվտանգության նախարարությունում: 2012-ին Հայաստանը հրաժարվել էր մասնակցել Ադրբեջանում անցկացվող «Եվրատեսիլ» մրցույթին, իսկ Վրաստանը 2009-ին հանդես եկավ «We Don’t Wanna Put In» երգով, որն ակնարկում էր 2008-ի ռուս-վրացական պատերազմը: Foreing Policy-ն գրում է նաև, որ քաղաքական ուղերձը Հայաստանի մասնակցությունում միայն երգի վերնագրով չի սահմանափակվել և ներկայացնում է Genealogy-ի գաղափարը և օգտագործված խորհրդանիշների պատմությունը:

Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ