ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լեհաստանի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթում է Անջեյ Դուդան

Լեհաստանի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթում է Անջեյ Դուդան
25.05.2015 | 12:47

Լեհաստանի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ընտրողների ձայների 52 %-ով առաջատար է Անջեյ Դուդան՝ ըստ Վարշավայում հրապարակված Exit poll-ի արդյունքների։ Քվեաթերթիկներում նշված են եղել երկրի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու և երկրի ամենախոշոր ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցությունից թեկնածու Անջեյ Դուդայի անունները։ Համաձայն Exit poll-ի արդյունքների՝ Դուդայի օգտին քվեարկել է ընտրողների 52 %-ը, Կոմորովսկու օգտին՝ 48 %-ը։ Լեհաստանի գործող նախագահ Կոմորովսկին ընդունել է իր պարտությունն ընտրություններում և շնորհավորել Դուդային: Ձայների հաշվարկների պաշտոնական արդյունքները կհայտարարվեն մայիսի 25-ի երեկոյան:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ