Աստանայում մայիսի 25-27-ին տեղի կունենան սիրիական ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունները: Ղազախստանի ԱԳՆ-ն հաղորդել է, որ բանակցությունները կանցնեն փակ դռների հետևում, արդյունքների մասին մասնակիցները կհայտնեն մամուլի ասուլիսում: Ավելի վաղ սիրիական ընդդիմադիր ուժերի խումբը դիմել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ խնդրելով որպես միջնորդ հանդես գալ Սիրիայում ճգնաժամի կարգավորման բանակցություններում: