ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Հարավկովկասյան երկաթուղիների» տնօրենությունը կկրճատի ներդրումները Հայաստանում

«Հարավկովկասյան երկաթուղիների» տնօրենությունը կկրճատի ներդրումները Հայաստանում
25.05.2015 | 12:55

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում խնդիրները խորանում են: Առաջիկայում ընկերությունը կսահմանի քառօրյա աշխատանքային շաբաթ, որ հնարավորություն կտա որոշակի գումարներ խնայել: Ընկերությունում գրեթե ամեն օր կադրային կրճատումներ են լինում. 4800 աշխատողից մնացել են 3100, նախատեսվում է 600 աշխատակցի կրճատում: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: Հայաստան գալով՝ ընկերությունը 200 միլիոն դոլարից ավելի ներդրում կատարեց, որը հիմնականում ուղղվեց ենթակառուցվածքների նորոգմանը: Պաշտոնական տվյալներով, ընկերությունն արդեն 20 միլիոն դոլարից ավելի՝ 9,3 միլիարդ դրամի վնաս է կրել: Կատարելով 200 միլիոնի ներդրում, ոչ միայն ներդրումը հետ չի բերել, շարունակում է վնասով աշխատել: Կոնցեսիոն պայմանագրով ընկերությունը դեռ պարտավորվում է Հայաստանում իրականացնել ևս մոտ 300 միլիոնի ներդրում: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրենությունը առաջիկայում քննարկելու է իրականացվելիք ներդրումները հաջորդ տարվանից սկսած կրճատելու հարցը: Ֆինանսական հոսքերը, որոնք պետք է գային Ռուսաստանից Հայաստան ենթակառուցվածքը զարգացնելու նպատակով՝ կկրճատվեն: Ընկերության ֆինանսական վիճակը վատացել է, որովհետև 40-ից ավելի ընկերություններ հրաժարվել են «Հարավկովկասյան երկաթուղիների» ծառայություններից՝ սակագնի բարձր լինելու պատճառով: Շատ ընկերություններ նախընտրում են ցորենը և այլ ապրանքներ տեղափոխել ավտոմոբիլային ճանապարհով: Մասնագետների կարծիքով՝ ընկերությունը նման ծանրագույն վիճակի բերվեց վատ կառավարման հետևանքով: Երկաթուղին այսօր արդեն մեծ շռայլություն և գլխացավանք է Հայաստանի տնտեսության, էկոնոմիկայի համար: Եթե երկրում ներդրում է կատարվում, երկիրը պարտավոր է պայմաններ ստեղծել ներդրումների վերադարձելիության համար: Եթե չի ապահովվում վերադարձելիություն, Հայաստանի կառավարությունը մի շարք խնդիրների առաջ է կանգնում: Կանխատեսվում է, որ 2016-ից երկաթուղիների կոլեկտիվը կնվազի մինչև 1000 աշխատակից, բեռնափոխադրումների ծավալը կնվազի սակագնային աննորմալ քաղաքականության արդյունքում, այսօր երկաթուղին 100 տոկոս կանխավճար է պահանջում բեռը փոխադրելու համար:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ