Human Rights Watch և Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտնվել են Ռուսաստանում անցանկալի կազմակերպությունների ցուցակում։ Մայիսի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած նոր օրենքը թույլ է տալիս միջազգային կազմակերպություններին հռչակել ոչ ցանկալի ու փակել։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը քայլը որակել է Ռուսաստանի իշխանությունների կողմից անկախ խոսքի դեմ ուղղված խստագույն դրսևորում։