ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին՝ շնորհավորելու վերընտրվելու կապակցությամբ: Հեռախոսազրույցում նրանք անդրադարձել են նաև այլ խնդիրների: Դեյվիդ Քեմերոնն ու Վլադիմիր Պուտինը համաձայնել են վերսկսել Սիրիայի հարցով բանակցությունները, կհանդիպեն երկու երկրների ղեկավարների ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։ Քեմերոնն ու Պուտինը քննարկել են նաև ՈՒկրաինայի արևելքում ընթացող հակամարտության հարցը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը առաջնահերթություն է համարել փետրվարին Մինսկում ձեռք բերված հրադադարի համաձայնագրի կետերի իրագործումը։