ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը բարձր է գնահատել ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակը

Պուտինը բարձր է գնահատել ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակը
27.05.2015 | 15:30

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հանրապետության օրվա առթիվ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը։ Նա խոսել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակի, բարեկամության ավանդույթների ու փոխադարձ հարգանքի մասին։ «Վստահ եմ, որ համատեղ ուժերով կապահովենք քաղաքական երկխոսության հետագա ընդլայնումն ու արդյունավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Դա համապատասխանում է մեր երկրների շահերին»,- ասված է շնորհավորական ուղերձում։ Պուտինը նշել է, թե Ադրբեջանն առաջ է ընթանում սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային առումներով, և «համաշխարհային հարթակներում աճում է Ադրբեջանի հեղինակությունը»:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ