ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը կարևորում է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման հարցում

ԱՄՆ-ը կարևորում է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման հարցում
27.05.2015 | 23:33

ԱՄՆ-ը վճռականորեն կողմ է արտահայտվում Ադրբեջանի դերին՝ Հարավային գազային միջանցքով Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման հարցում՝ նշված է Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի շնորհավորական ուղերձում: «Մենք միասին աշխատում ենք ահաբեկչության դեմ պայքարում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության միջոցով տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության բարելավման համար: ԱՄՆ-ը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներին ուղղված շարունակական ջանքերին, տրանսազգային սպառնալիքներին դիմակայելուն և օրենքի գերիշխանության առաջընթացին»,- ասված է ուղերձում:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ