ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը հանրաքվեի կդրվի մինչև 2017-ը

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը հանրաքվեի կդրվի մինչև 2017-ը
27.05.2015 | 23:34

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն տեղի կունենա մինչև 2017-ի վերջը: Մայիսի 27-ին խորհրդարանում հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը: «Մեծ Բրիտանիան նոր բանակցություններ կանցկացնի ԵՄ-ին իր անդամակցության հարցի վերաբերյալ, որպեսզի այն բխի բոլոր անդամների շահերից: Զուգահեռաբար կներառվի հանրաքվեի մասին օրինագիծը՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու հարցով, որը տեղի կունենա մինչև 2017 թվականի վերջը»,- ասել է նա:
Թագուհին նոր խորհրդարանի առաջին նիստում ներկայացնում է կառավարության ծրագրերը: Նրա ելույթը գրում է կառավարությունը:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ