ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անգելա Մերկելը Forbes-ի վարկանիշով ամենաազդեցիկ կինն է

Անգելա Մերկելը Forbes-ի վարկանիշով ամենաազդեցիկ կինն է
27.05.2015 | 23:35

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Forbes-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանց ցուցակում պահպանել է առաջատար դիրքը։ Մերկելը 10-րդ անգամ հայտնվել է ցուցակում և 9-րդ անգամ գլխավորում է։
Գերմանիայի կանցլերը կարող է զիջել իր դիրքերը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո։ Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր թեկնածությունն առաջադրելուց հետո 6-րդ հորիզոնականից բարձրացել է 2-րդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակում է Մելինդա Գեյթսը՝ աշխարհի ամենահարուստ միլիարդատիրոջ՝ Բիլ Գեյթսի կինը։ Լավագույն տասնյակում են ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը, General Motors-ի ղեկավար Մերի Բարան, ԱՄՀ-ի ղեկավար Կրիստին Լագարդը, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Facebook-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը, YouTube-ի գլխավոր տնօրեն Սյուզեն Վոյժիտսկին և ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման։

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ