ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն ասել է. «Մենք չենք դիտարկում հունիսի 30-ից հետո իրանական միջուկային ծրագրի խնդրի շուրջ բանակցությունների երկարաձգման հնարավորությունը: Մենք` վեցյակի մասնակիցներս, միակարծիք ենք, որ կարող ենք վերջնական համաձայնագրի հասնել հունիսի վերջին»: Նրա խոսքով` բանակցությունների տևողության համար նախատեսված ժամկետները վերջնական են, և ներկա պահին խոսքը միայն տեխնիկական հարցերի մասին է: