Միջուկային զենքի հարցերով հյուսիսկորեացի մի քանի մասնագետներ ապրիլին այցելել են Իրանի միջուկային ու ռազմական օբյեկտներ: gazeta.ru-ի հաղորդմամբ՝ այցը եղել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում և հայտնի է դարձել իրանցի ընդդիմադիրների շնորհիվ, ովքեր վկայակոչել են քաջատեղյակ աղբյուրներին: «Հյուսիսկորեական պատվիրակությունում եղել են միջուկային մարտագլխիկների, հրթիռների ու հարձակման համակարգերի բնագավառների մասնագետներ»,-տեղեկացրել են ընդդիմադիրները: