ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսկ ինչո՞ւ ոչ Մեդվեդևին

Իսկ ինչո՞ւ ոչ Մեդվեդևին
30.05.2015 | 21:29

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ղազախստանում հանդիպումներ է ունեցել Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգի և Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիևի հետ: Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգի հետ հանդիպման ընթացքում Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի և Վիետնամի հարաբերություններում նոր գործոն է համագործակցությունը Վիետնամի և ԵԱՏՄ-ի միջև: Նա առաջարկել է ստեղծել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողով՝ որպես առևտրատնտեսական համագործակցության խթան: Հովիկ Աբրահամյանի և Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիևի հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացմանը, քննարկվել են հայ-ղրղզական տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ