ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Միխեիլ Սաակաշվիլուն նշանակել է Օդեսայի նահանգապետ: Միխեիլ Սաակաշվիլին ստացել է ուկրաինական քաղաքացիություն: Օդեսայի նահանգապետի պաշտոնում նրան ներկայացնելով՝ Պյոտր Պորոշենկոն նրան անվանել է «ՈՒկրաինայի ընկեր»: Սաակաշվիլին իր Facebook-յան էջում գրել է, որ սիրում է Օդեսան, և տեսահոլովակի հղում է տեղադրել Մարկ Բեռնեսի կատարմամբ: