Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» աջակենտրոն կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին սխալմամբ քաղաքային ավագանու ընտրություններում աջակցել է քաղաքական հակառակորդի թեկնածուին:
Ձախակենտրոն կուսակցության քաղաքապետի թեկնածու Պաոլո Միկելիի խոսքով` Բեռլուսկոնիի շարասյունը մոտեցել է Սեգրանտեի հրապարակին, որտեղ անցկացվում էր իր կողմնակիցների կազմակերպած երիտասարդական հավաքը: Նախկին վարչապետը դուրս է եկել մեքենայից, սկսել է նայել վահանակները և խոսել է մի քանի երիտասարդների հետ` հարցնելով նրանց թեկնածուի անունը: Լսելով «Պաոլո Միկելի» անունը` Բեռլուսկոնին խորհուրդ է տվել` «կիրակի օրը ժամանակ գտեք և քվեարկեք Պաոլոյի օգտին»: Շուտով շրջապատողները հասկացել են Բեռլուսկոնիի սխալը, քանի որ Սեգրանտեում «Առաջ, Իտալիա» կուսակցության թեկնածուն կին է` Տեկլա Ֆրասկինին, որի նախընտրական հավաքն անցկացվում էր մոտակայքում: Տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվելու են մայիսի 31-ին` Իտալիայի 7 խոշորագույն քաղաքում` Վենետո, Լիգուրիա, Մարկա, Անուլիա, Կամպանիա, Տասկանա, ՈՒմբրիա: