ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մահացել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի որդին

Մահացել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի որդին
31.05.2015 | 13:35

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտնել է, որ իր ավագ որդին՝ Բոն, մահացել է գլխուղեղի քաղցկեղից՝ տեղեկացնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը: «Ես հայտնում եմ մեր որդու, եղբոր և ամուսնու մահվան լուրը, նա այնպիսի արժանապատվությամբ, տղամարդկայնորեն և ուժով պայքարեց քաղցկեղի դեմ, ինչպես ապրել էր իր յուրաքանչյուր օրը»,- ասել է փոխնախագահը:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ