ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ժնևում հեծանիվով զբոսնելիս ընկել է և վնասել ազդրը: Նրան ուղղաթիռով տեղափոխել են Ժնևի համալսարանական հիվանդանոց, որտեղ ախտորոշել են ազդրի կոտրվածք: Քերիի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ նրա վիճակը կայուն է: Նախատեսվում էր, որ այսօր ԱՄՆ-ի պետքարտուղարը պետք է մեկներ Մադրիդ, իսկ երեքշաբթի՝ Փարիզ, սակայն պետքարտուղարության ներկայացուցիչը Ժնևում լրագրողներին տեղեկացրել է, որ Քերին դադարեցնում է արտասահմանյան այցելությունները և վերադառնում է ԱՄՆ: