Նիկիտա Սիմոնյանը նշանակվել է Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Նա ֆեդերացիայի առաջին փոխնախագահն է: Ֆեդերացիայի կոնֆերանսում Նիկոլայ Տոլստիխի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են, պատճառը մամուլում Ռուսաստանի ազգային հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելլոյի հետ կնքած պայմանագրի մանրամասների ի հայտ գալն էր, ըստ որոնց իտալացի մասնագետի աշխատավարձը տարեկան 7 միլիոն եվրո է: Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ծագած ֆինանսական խնդիրների, ռուբլու անկման պատճառով, ղեկավարությունը չէր կարողանում վճարել իտալացի մարզչի աշխատավարձն ամբողջությամբ: Ռուսաստանցի երկրպագուներն էլ հավաքականի վատ մրցելույթները կապում էին նախատեսվածից պակաս վճարվող աշխատավարձի հետ: Նիկոլայ Տոլստիխը հայտարարել է, որ «երբեք չի խաբել ֆուտբոլային հանրությանը», իսկ ստեղծված իրավիճակը «համակարգի լուրջ հակազդեցությանը բախվելու» արդյունք է: