Sotheby's աճուրդի տունը վաճառքից չի հանի Հովհաննես Այվազովսկու «Երեկո Կահիրեում» կտավը: «Sotheby's-ը տեղյակ է հայտարարություններին, որ Այվազովսկուն վերագրվող կտավը գողացվել է 1997-ին։ Անվտանգության նկատառումներով՝ նախքան 2015 թ. հունիսի 2-ին կտավը վաճառքի դնելը, Sotheby's-ը համոզվել է, որ Այվազովսկու «Երեկո Կահիրեում» անվանումով կտավը նշված չէ ՌԴ մշակույթի նախարարության տարածած մշակութային գողացված օբյեկտների տվյալների բազայում և արվեստի գողացված օբյեկտների տվյալների միջազգային բազայում»,- նշել է աճուրդի տան ներկայացուցիչը։