Սայաթ-Նովայի հիշատակը հավերժացնող Վարդատոնը 101-րդ անգամ նշվեց Թբիլիսիում: Թբիլիսի էին ժամանել «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը՝ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ: Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հավաքված բազմաթիվ վիրահայերի համար հնչեցին Սայաթ-Նովայի ստեղծագործությունները, եղան պարային կատարումներ: Տոնի առթիվ մարդիկ վարդեր դրեցին Սայաթ-Նովայի քամանչայի հուշարձանին, Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման պատճառով գերեզմանը փակ է: