ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը ձգտում է նոր թուրքական սուլթանություն ստեղծել

Էրդողանը ձգտում է նոր թուրքական սուլթանություն ստեղծել
01.06.2015 | 12:02

Բրաունի համալսարանին առընթեր ՈՒոթսոնի անվան միջազգային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սթիվեն Քինզերին՝ «Al Jazeera»-ի կայքում գրել է. «Սուլթանները թուրքերին կառավարել են 470 տարի շարունակ, մինչև Քեմալ Աթաթուրքը 1923-ին հանրապետություն հռչակեց: Հունիսի 7-ի ընտրությունները կարող են որոշել՝ Թուրքիան կրկի՞ն սուլթանական կառավարման ներքո կհայտնվի՝ գերագույն առաջնորդի գլխավորությամբ, որն ի զորու է վերահսկել երկրի կյանքի յուրաքանչյուր ասպեկտը: Սուլթանի դիրք է սպասվում Ռեջեփ Թայիբ Էրդողանին, որը 11 տարի շարունակ Թուրքիայի վարչապետն էր, հետո էլ՝ 2014-ին, զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Պատմության զարմանալի շրջադարձ. Էրդողանի ճանապարհին գլխավոր խոչընդոտը կրկին Թուրքիայում քրդական քաղաքական շարժման ակտիվացումն է: Քրդական Ազգերի դեմոկրատական կուսակցությունը՝ իր խարիզմատիկ երիտասարդ առաջնորդով, որը Թուրքիայի քաղաքականություն նոր ոճ բերեց, ավելի ու ավելի շատ կողմնակիցներ է գրավում: Ընտրություններում նրա հնարավոր հաղթանակն Էրդողանին կզրկի սուլթանությունից, որը նա հույս ունի գլխավորել: Ընտրություններից առաջ մեկնաբանությունները կենտրոնացած են մի հարցի շուրջ. Ազգերի դեմոկրատական կուսակցությունը կկարողանա՞ ստանալ նվազագույն 10 % ձայն, որն անհրաժեշտ է խորհրդարանում հայտնվելու համար: Եթե չհաջողվի, Էրդողանը կկարողանա առաջ մղել «բարեփոխումները», որոնք նրան Թուրքիայի ամենահզոր առաջնորդը կդարձնեն՝ 1950 թվականին բազմակուսակցական ժողովրդավարության հաստատումից ի վեր: Էրդողանը ենթադրում էր, որ Դավութօղլուն, որը սեփական քաղաքական հիմքը չունի, հավատարիմ ընտանի շուն կլինի: Սակայն ներկա ընտրարշավի ընթացքում Դավութօղլուն հասկանալ է տալիս, որ հիացած չէ Էրդողանի սուպերնախագահության գաղափարով: Մասամբ այն պատճառով, որ դա ենթադրում է վարչապետի դերի նվազում, ով էլ լինի: Թուրքերը շատ են մտածում, թե ինչ պատահեց Էրդողանի հետ, ինչը նրան ստիպեց բարեփոխական առաջնորդից, որով հիանում էին ամբողջ աշխարհում, զայրացած քաղաքական գործիչ դառնալ, որը, թվում է, կուրացել է իր անսահմանափակ անձնական հավակնություններով: Տարբեր տեսություններ են առաջ քաշվում: Ոմանք կարծում են, որ Էրդողանը գործում է գաղտնի օրակարգի համապատասխան, որը նա մշակել է տարիներ առաջ: Մյուսներն էլ կասկածում են, որ նա հոգեկան անկայուն վիճակում է: Իսկ ամենատարածված բացատրությունը նույնքան հին է, որքան քաղաքականությունը. նրան փչացրել է երկար ժամանակ իշխանության գլուխ լինելը»:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ