ՌԴ Պետդումայի ընդդիմադիր պատգամավոր Դմիտրի Գուդկովը պաշտոնապես հարցում է ուղարկել արտգործնախարարություն՝ նախարար Սերգեյ Լավրովից պահանջելով պարզաբանել, թե ինչու է Եվրամիության 17 երկրներից 89 քաղաքական գործիչների արգելվել մուտք գործել Ռուսաստան։ Օրենսդիրը ուզում է նաև հստակեցնել ու հաստատել «սև ցուցակում» հայտնված մարդկանց անունները։ Ռուսաստանի «սև ցուցակը» պատասխանն էր ԵՄ պատժամիջոցների, այդ թվում՝ ԵՄ-ի երկրներ 151 ռուսների ու ռուսամետ ուկրաինացիների մուտքի արգելքի։