ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սաակաշվիլին ՈՒկրաինայում քաղաքական հավակնություններ չունի

Սաակաշվիլին ՈՒկրաինայում քաղաքական հավակնություններ չունի
02.06.2015 | 11:57

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, երկու օր առաջ ստանձնելով Օդեսայի նահանգապետի պարտականությունները, ուկրաինացի լրագրողների հետ զրույցում հերքել է տարածված տեղեկությունները, թե հավակնում է ՈՒկրաինայի վարչապետի պաշտոնին: «Ես որևէ քաղաքական հավակնություն ՈՒկրաինայում չունեմ»,- նշել է Վրաստանի նախկին նախագահը՝ հավելելով, թե իր պաշտոնավարման առաջնահերթ նպատակը Օդեսայի զարգացումն է լինելու. «Մինչ օրս քաղաքի և մարզի ներուժը բավարար կերպով չեն օգտագործվել»:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ