ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջոն Քերին Մադրիդի փոխարեն մեկնեց Բոստոն

Ջոն Քերին Մադրիդի փոխարեն մեկնեց Բոստոն
02.06.2015 | 11:59

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Գերմանիայում գտնվող Ռամշտայնի ամերիկյան ռազմակայանից հատուկ օդանավով տեղափոխվեց Բոստոն: Բժիշկները պաշտոնապես թույլատրել են Քերիին լքել Ժնևի հիվանդանոցը, որտեղ հայտնվել էր հեծանիվից ընկնելուց և աջ ոտքը կոտրելուց հետո: Ջոն Քերին Ժնև էր ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների նպատակով:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ