ԵՄ ղեկավարությունը խստորեն քննադատում է պաշտոնական Մոսկվայի որոշումը` ԵՄ ներկայացնող 89 դիվանագետների և քաղաքական գործիչների մուտքը երկիր արգելելու մասին: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, մինչդեռ, հայտարարել է, թե «սև ցուցակի հրապարակումը որևէ քաղաքական նպատակ չի հետապնդում»: «Եվրամիությունից հնչող բոլոր դժգոհություններն անհեթեթ են», - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: