Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հրապարակել է իր «վերջին ցանկությունը» և լացացրել ներկաներին: Թուրքական Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` Ստամբուլում լրագրողների հետ հանդիպմանը Էրդողանն ասել է, որ ցանկանում է, որ իր գերեզմանի վրա շաղ տրվի օսմանյան զինվորի գերեզմանից վերցված հողը: Այն զինվորների, որ մահացել են 92 տարի առաջ: Էրդողանը նշել է Մանիսայից զինվոր Օսմանօղլու Մուհամեդի գերեզմանի հողը: Նա իր «վերջին ցանկության» մասին տեղյակ է պահել կնոջն ու երեխաներին: Ներկաներից շատերը այս խոսքերից չեն կարողացել զսպել արցունքները: Գերեզմանից հողը ձեռքին հանդիպման է եկել լրագրողներից մեկը, ինչի առիթով էլ Էրդողանը անկեղծացել է: