Երևանի հարցում Արևելյան գործընկերության քաղաքականությունը պետք է առանձին մոտեցում ունենա՝ հունիսի 1-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը և հավելեց, որ դա վերաբերում է նաև Արևելյան գործընկերության մյուս հանրապետություններին։
Յուրաքանչյուր պետությանը պետք է մոտենալ անհատական առանձնահատկությունների և պահանջների հաշվարկով։ «Բոլորի համար միասնական մոտեցումը դժվար թե ճիշտ լինի»,- նշեց դեսպանը։ Նրա խոսքով՝ Ռիգայում մայիսի 21-22-ի գագաթնաժողովը ապացուցեց, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել տարբերակված համագործակցությունը բոլոր 6 անդամների հետ։ «Հայաստանը առավել հակված է այդ հարաբերությունները դիտարկել որպես ժողովրդավարական բարեփոխումների շարունակման հնարավորություն»,- հայտարարեց նա: