ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ միասնական էներգետիկ շուկայի համար 1 տրլն եվրո է պետք

ԵՄ միասնական էներգետիկ շուկայի համար 1 տրլն եվրո է պետք
02.06.2015 | 12:02

ԵՄ միասնական ներքին շուկայի ստեղծման համար մինչև 2020 թ. 1 տրլն եվրո ներդրում է անհրաժեշտ, սակայն Եվրամիությունում նախկինի պես ներդրումները քիչ են՝ հայտարարել է ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Միգել Արիաս Կանիետեն։ «Պարզ է, որ առաջիկա տարիներին մեզ շատ ներդրումներ են պետք։ Մեր գնահատականներով մինչև 2020 թ. պետք է 1 տրլն եվրո։ Իրականում միասնական էներգետիկ շուկայի ստեղծման միակ խոչընդոտը ներդրումների պակասն է։ Անհրաժեշտ է ակտիվացնել մասնավոր ներդրումները»,- ասել է հանձնակատարը Բեռլինում կոնֆերանսի ժամանակ։

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ