Գիտնական կենսաբան Ամինա Գուրիբ Ֆաքիմը կդառնա Մավրիկիա պետության առաջին կին նախագահը։ Անցյալ շաբաթ նախագահ Ռաջկեսվուր Պուրիագը հրաժարական է տվել: Հունիսի 1-ին կայացել է Մավրիկիայի կառավարության նիստը, որը որոշել է նախագահի պաշտոնում առաջադրել Ամինա Գուրիբ Ֆաքիմի թեկնածությունը։ Հունիսի 4-ին խորհրդարանի արտահերթ նիստը կհաստատի նրա թեկնածությունը, իսկ հաջորդ օրը տեղի կունենա երդմնակալության արարողությունը։