Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում իրենք նոր փուլ կսկսեն հարևան երկրների, այդ թվում՝ Իրանի հետ հարաբերություններում։ Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականության ոլորտում ժողովրդահանրապետական կուսակցության ռազմավարությունը հարևանների հետ խաղաղ ապրելն է։ «Մեր կուսակցությունը, իշխանության գալով, մտադիր է հարաբերությունների նոր փուլ սկսել հարևանների հետ։ Իրանը մեր հարևանն է, որի հետ մենք դարեր շարունակ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Ներկայիս իշխանությունների՝ ուրիշի գործերին միջամտելու քաղաքականության պատճառով մենք ժամանակ առ ժամանակ լարված հարաբերություններ ենք ունենում հարևանների, այդ թվում՝ Իրանի հետ»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն Sputnik Turkiye-ին տված հարցազրույցի ժամանակ ։