Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թոքաթ քաղաքում հանրահավաքում ելույթի ժամանակ սկսել է քննադատել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) առաջնորդին՝ շեշտելով, որ նա գիրք չի կարդում և կարդալու տեսանկյունից «հաշմանդամ» է։ «Պարոն Քըլըչդարօղլուն իմ հեղինակած «Ռազմավարական խորություն» գրքի համար ասել էր, թե ընդամենը ամփոփումն է կարդացել։ Շատ ծիծաղելի է, երբևէ գրքի ամփոփումը կարդո՞ւմ են»,- ասել է Դավութօղլուն՝ մոռանալով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ևս հայտարարել էր, որ գիրք չի կարդում, այլ ընկերները տրամադրում են գրքի ամփոփումը։