Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոստացել է, որ իր երկիրը կաջակցի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին մինչև վերջ։ «Ցավոք, տարածաշրջանի որոշ երկրներ լավ չեն հաշվարկել և կարծում են, թե կարող են օգտագործել ահաբեկչական խմբավորումները իրենց նպատակների համար, բայց վաղ թե ուշ ահաբեկչությունն իրենց էլ կհասնի»,- ասել է Իրանի նախագահը։