ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանը դեմ է Մինսկի խմբի ընդլայնմանը

Հայաստանը դեմ է Մինսկի խմբի ընդլայնմանը
05.06.2015 | 12:48

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմը Գերմանիայով և Թուրքիայով համալրելու Ադրբեջանի առաջարկը նորություն չէ: «Դա միշտ էլ եղել է Ադրբեջանի երազանքը: Իր խնդիրը ոչ թե Գերմանիան է, այլ իրական նպատակը Թուրքիան է, որը միանշանակ նույնական է Ադրբեջանի հետ: Տվյալ պարագայում Գերմանիան ուղղակի առաջ է տանում՝ մեկ նպատակի հասնելու համար․ որպեսզի Թուրքիան լինի միջնորդ: Բնական է, հայկական կողմերը դրան դեմ են»,- ասաց Քոչարյանը:
Հարցին, թե արտասովոր չէ՞ արդյոք այն փաստը, որ Մինսկի խումբը ընդլայնելու Ադրբեջանի առաջարկը ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչն այս անգամ բարձրաձայնեց Երևանում՝ չբացառելով նաև առաջարկի քննարկումը, փոխարտգործնախարարը պատասխանեց․«Բոլոր առաջարկություններն էլ կարելի է քննարկել: Հայկական կողմերը երբեք դրան չեն համաձայնի»:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ