ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գերմանիայի առաջին դեմքերը չեն մեկնի Բաքու

Գերմանիայի առաջին դեմքերը չեն մեկնի Բաքու
05.06.2015 | 15:38

Գերմանական Tagesspiegel թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի առաջին դեմքերն ու կառավարության անդամները հունիսի 12-ին Բաքվում չեն մասնակցի Եվրոպական խաղերի բացման արարողությանը` թերթին հայտնել են նրա աղբյուրները. «Կանցլեր Անգելա Մերկելը չի մեկնելու Բաքու: Ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը, որ համակարգում է սպորտային հարցերը, նույնպես հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք մեկնելուց: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը հունիսի 12-ին լինելու է Բեռլինում»: Ադրբեջան մեկնելուց հրաժարվելու պատճառն այդ երկրում ավելի քան 100 քաղբանտարկյալների (իրավապաշտպաններ, լրագրողներ, ընդդիմադիր ակտիվիստներ) առկայությունն է:

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ