ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն կմասնակցի հունիսի 12-ին Բաքվում Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությանը: Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն: Եվրոպական խաղերի բացման արարողությանը ներկա լինելու հրավերներ են ուղարկվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ռուս համանախագահներին: