ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսկապե՞ս

Իսկապե՞ս
06.06.2015 | 12:42

Բաքուն որոշել է փակել Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակը՝ փոխանցում է «Թուրան» գործակալությունը, հունիսի 3-ին նամակ է ուղարկվել Վիեննայի ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ: «Ադրբեջանի կառավարությունը հայտարարում է, որ Բաքվում այլևս ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեության անհրաժեշտություն չի տեսնում: Այդ պատճառով Ադրբեջանը 2015-ի հունիսի 4-ից ուժը կորցրած է համարում 2014-ի սեպտեմբերին ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի կառավարության միջև ստորագրված հուշագիրը: Ադրբեջանի կառավարությունը մեկամսյա ժամկետ է տալիս ԵԱՀԿ- ին՝ ավարտին հասցնելու տեխնիկական հարցերը»,- ըստ «Թուրան»-ի, նշված է նամակում: Հունիսի 5-ին ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է կազմակերպության անդամ երկրներին պաշտոնական Բաքվի որոշման մասին: Ադրբեջանի արտգործնախարարությունը որևէ մեկնաբանություն դեռ չի տվել։

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ