ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ-ն երկարաձգել է Ղրիմի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն երկարաձգել է Ղրիմի դեմ պատժամիջոցները
06.06.2015 | 12:45

ԵՄ երկրները որոշել են երկարաձգել Ղրիմի դեմ պատժամիջոցները` ևս մեկ տարով՝ հայտնում է BBC-ն: Բրյուսելից հստակեցրել են, որ «խոսքը քաղաքական որոշման մասին է, իրավական որոշումը ձևակերպվելու է մի փոքր ավելի ուշ»: Ղրիմի դեմ գործող ԵՄ պատժամիջոցները սահմանվել էին 2014-ի հունիսի 25-ին և արգելում են ապրանքների արտահանումը` առանց ուկրաինական վկայականների, ներդրումները Ղրիմի տնտեսության որոշ ոլորտներում: Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ կես տարով երկարաձգվելու են նաև Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ