ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին հետ են պահել Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց, պատճառ է դարձել Ադրբեջանում Հունաստանի դեսպանի ապատեղեկատվությունը: Մայիսի 21-ին նա ԱԳՆ ուղարկած տեղեկատվության մեջ ընդգծել է, որ Եվրոպական խաղերի բացման արարողությանը ոչ մի երկրի ղեկավար չի մասնակցելու: Դեսպանը տեղեկությունը հիմնավորել էր ԵՄ-ի՝ Բաքվի գրասենյակից ստացված տեղեկությամբ, որ համաշխարհային առաջնորդները որոշել են «բոյկոտել» Եվրոպական խաղերը: Հունաստանը կներկայացվի սպորտի փոխնախարար Ստավրոս Կոնտոնիսի մակարդակով: