«Միջուկային ծրագրի շուրջ համաձայնության համատեղ պլանի մշակման աշխատանքներն ընթանում են հաջողությամբ, սակայն դանդաղ»,- հայտարարել է բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավար Աբաս Արագչին՝ միջուկային ծրագրի շուրջ վեցյակի երկրների ներկայացուցիչների հետ բանակցությունների հերթական փուլի ավարտից հետո: Վիեննայում բանակցությունները կշարունակեն Իրանի և Եվրամիության փորձագիտական խմբերը, որոնք կքննարկեն տեխնիկական հարցերը: Ակնկալվում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընդլայնված կազմով բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի հաջորդ շաբաթ: