Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Հունաստանին կոչ է արել հնարավորինս շուտ Բրյուսելին ներկայացնել բարեփոխումների ծրագիրը, որը կօգնի լուծել Հունաստանի պարտքի վերակառուցման հարցը: «Իհարկե, վերջնաժամկետ կլինի»,- INTERFAX.RU-ի փոխանցմամբ` նա հայտարարել է կիրակի` պատասխանելով լրագրողների հարցերին բավարական Էլմաու ամրոցում, որտեղ անցկացվում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը: Հունաստանն արդեն մի քանի ամիս է` բանակցություններ է վարում Եվրահանձնաժողովի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպական կենտրոնական բանկի հետ, որոնք երկրից կառուցողական բարեփոխումներ են պահանջում` միլիարդավոր եվրո արժողությամբ ֆինօգնության դիմաց: Վերջին օրերին առաջարկների փոխանակում է տեղի ունեցել Հունաստանի կառավարության և միջազգային վարկատուների միջև: