ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի ղարաբաղյան կարգավորման ընթացքը՝ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը: «Հունիսի 12-ին նախագահ Պուտինը կմասնակցի առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությանը: Այցի երկրորդ օրը նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բանակցությունները սկզբում կընթանան դեմ առ դեմ ձևաչափով, նախագահները հանդիպումը կշարունակեն պատվիրակությունների մասնակցությամբ»,- նշել է ՈՒշակովը: Նրա խոսքով, Պուտինն ու Ալիևը քննարկելու են երկկողմ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Բաքվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: