ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել և շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ իշխող կուսակցության հաղթանակի առթիվ։ Թուրքական OdaTV կայքը ՌԴ նախագահի շնորհավորանքի մասին լուրի վերնագրում գրել է, թե Պուտինի շնորհավորանքը գրեթե հայհոյանք էր։
Թուրքական կայքն ուշադրություն է դարձրել, որ իշխող կուսակցության առաջնորդը դեյուրե վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է, սակայն Պուտինը զանգահարել է Էրդողանին, ավելին՝ շնորհավորել է, մինչդեռ իշխող կուսակցությունը փաստի առաջ է կանգնած և ընտրություններում քիչ ձայներ ստանալու պատճառով չի կարողանում միանձնյա կառավարություն կազմել։