ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դավութօղլուն Էրդողանի հետ քննարկելու է ստեղծված իրավիճակը

Դավութօղլուն Էրդողանի հետ քննարկելու է ստեղծված իրավիճակը
09.06.2015 | 12:09

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն հանդիպելու է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ Milliyet-ի փոխանցմամբ՝ վարչապետը հանդիպելու է նախագահի հետ՝ քննարկելու ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը և կուսակցության ծրագրերը։
Իշխող կուսակցությունը չկարողացավ հավաքել անհրաժեշտ ձայներ կառավարություն կազմելու համար և քննարկվում է կոալիցիա կազմելու տարբերակները։

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ