ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիայի նախագահը վարչապետին հանձնարարել է կառավարություն ձևավորել

Թուրքիայի նախագահը վարչապետին հանձնարարել է կառավարություն ձևավորել
09.06.2015 | 12:10

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարել է ձևավորել կառավարություն։ Նա գլխավորում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որն ամենից շատ ձայներն էր հավաքել խորհրդարանական ընտրություններում՝ հայտնում է Anadolu գործակալությունը։
Կառավարությունը պետք է ձևավորվի 45 օրում։ Ընտրություններին մասնակցել է 20 քաղաքական ուժ։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 53 մլն ընտրող։
Իշխող կուսակցությունը հավաքել է 40,9 տոկոս ձայն, ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ 25 տոկոս ձայն, «Ազգային շարժում» կուսակցությունը՝ 16,.3 տոկոս, ժողովրդադեմոկրատական կուսակցությունը՝ 13,1 տոկոս։ Մնացած կուսակցությունները միասին ստացել են ընտրողների 4,7 տոկոս աջակցությունը։
Գործող Սահմանադրության համաձայն՝ Թուրքիայի առաջին դեմքն է համարվում վարչապետը՝ Ահմեդ Դավութօղլուն: Նախագահն արարողակարգային ու խորհրդատվական պաշտոն է: Նախագահ Էրդողանը մտադիր էր խորհրդարանում մեծամասնություն ստանալու դեպքում հանրաքվեի դնել նախագահական լիազորությունները մեծացնելու հարցը: Հունիսի 7-ի ընտրությունները, սակայն, ցույց տվեցին, որ Թուրքիան չի աջակցում Էրդողանի մտադրություններին:
Հիմա Թուրքիայի առաջին դեմքը դեյուրե և դեֆակտո Ահմեդ Դավութօղլուն է՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահը, և հենց նրան են շնորհավորում հաղթանակի կապակցությամբ: Էրդողանը որպես նախագահ իրավունք չունի միջամտել ընտրություններին: Փաստացի, ընտրությունների արդյունքով ամենաշատը Դավութօղլուն է ուրախացել: Եթե ընտրություններից հետո նշանակված կառավարությունը նորից Դավութօղլուն գլխավորի, լիարժեք իշխանություն կստանա, իսկ Էրդողանը ստիպված կլինի համակերպվել խորհրդատվական ու արարողակարգային դերի հետ, կամ էլ «հեղաշրջում» իրականացնել: Հնարավոր է, հենց դա հաշվի առնելով նրա հին հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենն ասել է, որ Էրդողանը դեռ կդիմի իր օգնությանը:
Նախքան ընտրությունները Դավութօղլուն ձևացնում էր, որ համակերպվել է կամազուրկ դրածոյի իր դերին: Նա ծուլորեն էր քարոզում սահմանադրական բարեփոխումները, սակայն ամեն կերպ ցույց էր տալիս, որ գերնախագահի ինստիտուտի ստեղծումն իրեն հոգեհարազատ է: Հիմա Դավութօղլուն կարող է ծավալվել՝ ուշադրություն չդարձնելով Էրդողանի վրա:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ