Թուրքիայի կառավարությունը հրաժարական է տվել: Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախարարների կաբինետին շնորհակալություն է հայտնել աշխատանքի համար և ընդունել է հրաժարականը, որը ներկայացրել էր վարչապետը: Էրդողանը վարչապետ Ահմեդ Դավութօղլուին խնդրել է պաշտոնավարել մինչև նոր կաբինետի ձևավորումը: Նա նաև հորդորել է ողջամիտ վերաբերվել կոալիցիայի ստեղծմանը: