ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՈՒոռլիքը հանդիպումներ է ունենում Երևանում

ՈՒոռլիքը հանդիպումներ է ունենում Երևանում
10.06.2015 | 23:29

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքին: Զրուցակիցները քննարկել են ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան փոխանցմամբ էլ՝ ՈՒոռլիքը Երևանում հանդիպել է նաև Բաքվի Եվրոպական խաղերին մասնակցելու մեկնող հայաստանցի մարզիկների, ԱԺ մի քանի պատգամավորների ու Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ