Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի լիազորությունները պետք է փոխանցվեն ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալին:
Թուրքական «Հուրիեթ» թերթի կայքը տեղեկացնում է, որ պատգամավոր ընտրված Բայքալը Թուրքիայի նորընտիր խորհրդարանի ամենատարեց անդամն է:
Բայքալն ընտրվելու է խորհրդարանի խոսնակ, և, համաձայն Թուրքիայի օրենսդրության, նախագահի բացակայության ընթացքում խորհրդարանի ղեկավարը ստանձնում է նախագահի պարտականությունները: Էրդողանը մեկնելու է Բաքու՝ մասնակցելու Եվրոպական խաղերի բացման արարողությանը: