ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լուկաշենկոն գնում է Նազարբաևի հետքերով

Լուկաշենկոն գնում է Նազարբաևի հետքերով
10.06.2015 | 23:31

Բելառուսի իշխանությունները պատրաստվում են նախագահական ընտրությունները նշված ժամկետից մեկ ամիս շուտ անցկացնել՝ այս տարվա նոյեմբերի 15-ի փոխարեն հոկտեմբերի 11-ին։ Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան հանդիպել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ինչից հետո БелТА պետական լրատվական գործակալությանն ասել է, որ Բելառուսում հերթական նախագահական ընտրությունները կարող են անցկացվել 2015 թվականի հոկտեմբերի 11-ին: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 11-ի ամսաթիվն արդարացված է, քանի որ այդ ժամանակ ընտրություններ նշանակելու համար ստիպված չեն լինի խորհրդարանի արտահերթ նիստ գումարել: Ավելի վաղ Լիդիա Երմոշինան ինքն էր պնդում, որ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 15-ին և հրաժարվում էր այլ տարբերակներ քննարկել: Ժամկետների տեղափոխման առաջին պատճառը կարող է լինել երկրի տնտեսական վիճակը: Լուկաշենկոն գիտակցում է, որ աշնանն աշխատուժի կրճատում է տեղի ունենալու, նա նաև չցանկանալով ռիսկի դիմել՝ ցանկանում է ընտրություններն անցկացնել մինչ ջեռուցման սեզոնը: Բացի այդ՝ Լուկաշենկոն ցանկանում է, որ Արևմուտքը լեգիտիմ ճանաչի ընտրությունները, ինչի համար հարկավոր է, որ նա միջնորդի դեր ստանձնի ՈՒկրաինայի և երկրի արևելքում ինքնահռչակ հանրապետությունների միջև բանակցություններում: Լուկաշենկոն նաև կարող է տեղեկություններ ունենալ Կրեմլի մտադրությունների մասին, և ցանկանում է ընտրություններն անցկացնել մինչ Մինսկի բանակցային գործընթացի հետ կապված իրավիճակի փոխվելը:

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ