ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անկարան ու Մոսկվան չեն համաձայնեցրել «Թուրքական հոսքի» երթուղին

Անկարան ու Մոսկվան չեն համաձայնեցրել «Թուրքական հոսքի» երթուղին
10.06.2015 | 23:32

Անկարան և Մոսկվան չեն կարողացել պայմանավորվել «Թուրքական հոսք» գազատարի վերջնական երթուղու վերաբերյալ՝ հայտնել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Նա նշել է, որ խոսքը գազատարի 190- կիլոմետրանոց հատվածի մասին է, որն անցնելու է Թուրքիայի տարածքով: «Թուրքական հոսք» գազատարի՝ ծովով անցնող առաջին հատվածը շահագործվելու է 2016-ին: Գազատարն Արևմուտքին գազ է հասցնելու՝ ՈՒկրաինայի փոխարեն օգտագործելով Թուրքիայի ճանապարհը:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ